Մեր Մասին

HayFanat.com-ը հանդիսանում է USMenk խմբի նախաձեռնություններից մեկը` հիմնված Ավստրիայի Վիեննա քաղաքում:

Այն  առաջին հայկական կայքն է, որը  նվիրված է հայկական շոու-բիզնեսին:  HayFanat.com-ը  մի  վայր, որտեղ  հայկական շոու-բիզնեսի երկրպագուները կարող են կապի մեջ լինել միմյանց հետ,  լսել նոր երգեր, դիտել բարձրորակ տեսահոլովակներ և տեղյակ լինել հայակական շոու- բիզնեսի վերջին նորություններին, ինչպես նաև թեժ  քննարկումներ կատարել: HayFanat.com-ի կողմից ներկայացվող  բոլոր նյութերը օրիգինալ են և լիազորված են իրավատերերի կամ էլ նրանց ներկայացուցիչների կողմից:
2008 թվականի դեկտեմբերի 8-ին Ավստրիայում բնակվող Միքայելը և Ֆրանսիայում բնակվող Դավիթը բացեցին մի ժամանցային կայք, որը կոչվեց HayFanat.com:

HayFanat-ը առաջին հայկական երիտասարդական ժամանցային կայքերից էր, որը կենտրոնացված էր հայկական շոու-բիզնեսի վրա:

Սկզբնական շրջանում կայքում տեղադրվում էին տեսահոլովակներ HQ որակով և տեքստային նորություններ: Ամիսներ անց նախագծին միացավ Իննան, ով բնակվում է Հայաստանում, և այդ ժամանակ կայք տեխադրվում էին տեքստային հարցազրույցներ հայ արտիստների հետ:

Եթե վերհիշենք այն փաստը, որ 2008 թվականին Հայաստանում այդքան էլ զարգացած չէր ինտերնետ ոլորտը, այդ իսկ պատճարով շատ դժվար էր կապ պահել արտիստների հետ և տեղադրել լավ որակի տեսահոլովակներ և նյութեր:
Սակայն անցավ ժամանակ, և Հայաստանի շոու-բիզնեսը դարձավ ավելի մոտ ինտերնետին և ինքնստինքյան ավելի մոտ HayFanat.com-ին:

Այժմ կայքում կարող եք գտնել ամենաթարմ տեսահոլովակները Full HD որակով, Աուդիո, Վիդեո և Տեքստ ֆորմատների հարցազրույցներ, ֆոտոշարքեր տեսահոլովակների նկարահանման վայրից, հատուկ նախագծեր և բազմաթիվ այլ թարմ նորություններ:

ՈՒնենալով իր ամուր տեղը հայկական շոու-բիզնեսում HayFanat-ը 2011-ի դեկտեմբերի 8-ին տոնում է իր 3 ամյակը և շնորհակալություն հայտնում բոլոր արտիստներին որ մեր կայքի կողքին են և իհարկե մեր շատ սիրելի այցելուներին:

   

Բաժանորդագրվել

Գրանցվիր, տեղեկացվիր վիդեոների և երգերի պրեմիերաների ու այլ նորությունների մասին:

Մնալ Կապի Մեջ

Մասնակցիր

Մեր կայքը բաց է ցանկացած առաջարկի համար: Ցանկանու՞մ եք մեզ թղթակցել` ճանաչված մարդկանց մասին նորություններ, բամբասանքներ կամ տեղեկություններ հայտնելով: Մենք ուրախ կլինենք, որ Դուք միանաք մեզ:

Մեզ միանալու համար գրեք Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. ին:
Twitter: @hayfanat tag with #takepart