Luxury - Տարվա Մարդիկ 2010

27 March 2011 Armenian
Rate this article
(1 Vote)

Մարտի 24-ին Mezzo Classic House ակումբում կայացավ Տարվա մարդիկ 2010 մեգանախագծի մրցանակաբաշխությունը:

Վերջինիս շրջանակներում մրցանակներ հանձնվեցին 50 տարբեր անվանակարգերում: Հանձնվեցին նաև 3 հատուկ մրցանակներ /մրցանակակիրների ցուցակը` ստորև: Մուտքը անվանական հրավիրատոմսերով էր: Մրցանակաբաշխությանը ներկա էին ավելի քան 250 պատվավոր հյուրեր` գործարար շրջանակների, մտավորականության ներկայացուցիչներ, արվեստագետներ:

Ինչպես նկատեց Տարվա գրող անվանակարգում մրցանակ ստացած Պերճ Զեյթունցյանը, միջոցառումը բացառիկ էր նախևառաջ նրանով, որ կարողացել էր մեկ հարկի տակ միևնույն ժամանակ այդքան շատ թվով մտավորականների մեկտեղել:
Նախագծի գրասենյակից` ի դեմս նախագծի հեղինակներ Դավիթ Պ. Վարդազարյանի և Էռնեստո Մարկոյի, տեղեկացրեցին, որ Տարվա մարդիկ նախագծի բուն նպատակը հենց արվեստի ու մշակույթի գործիչներին խրախուսելն է: Այդ նպատակին լավագույնս ծառայում են այն ծավալները, որ վերապահված են թատերական արվեստի, դասական կատարողական արվեստի, կինոյի, գրականության ու գիտության ոլորտներին:

Միջոցառման մասնակիցներին տրվող հատուկ արժեքավոր նվերների ֆոնդը կազմում էր 30 000 000 դրամ: Նվերներ էին տրամադրել Chronograph, Կարկոմավտո, Մուրան ընկերությունները, Անելիք բանկը, Bang & Olufsen-ը, ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ ընկերությունը, Armenia Wine-ը, Nougat, Bally, Burberry, Zilli, Zoppini, Ermenegildo Zegna, Rivolli de Luxe, Tendenza, Armani, Ernesto Marco, Kazanchian, Կրբեդենս, Orchid Studio ապրանքանիշները և ընկերությունները:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության գլխավոր հովանավորն էր Chronograph ընկերությունը: Մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է Mezzo Classic House ակումբը: Մրցանակաբաշխության գործընկերներն են ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ ընկերությունը` Johnnie Walker ապրանքանիշով, ՆՈՒՇԻԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ-ն, Armenia Wine-ն, Bang & Olufsen-ը, Mon Ami-ն, Unistaff-ը, Mono-ն:

ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

  • ՏԱՐՎԱ ՄԱՅՐ Անգելինա Բաբաջանյան
  • ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ Գեորգի Պողոսյան
  • ՏԱՐՎԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Հարություն Խաչատրյան, Ոսկե ծիրան կինոփառատոն
  • ՏԱՐՎԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Սամվել Վարդանյան, Zilli
  • ՏԱՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐ Արմեն Ջիգարխանյան
  • ՏԱՐՎԱ ՄՈԴԵԼ Քսենյա Ենյուտինա
  • ՏԱՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ Արթուր Հովակիմյան
  • ՏԱՐՎԱ ԳՈԼՖԻՍՏ Սևակ Ավագյան
  • ՏԱՐՎԱ ՀՈՒՄՈՐԻՍՏ Գարիկ Մարտիրոսյան
  • ՏԱՐՎԱ ՈՍԿԵՐԻՉ Արամ Պետրոսյան
  • ՏԱՐՎԱ ԳԻՆԵԳՈՐԾ Armenia Wine
  • ՏԱՐՎԱ ԱՖԻՍԻՈՆԱԴՈ Էմիլ Գազազ
  • ՏԱՐՎԱ ՍԻԳԱՐՈՎ ՏԻԿԻՆ Արսինե Նավասարդյան
  • ՏԱՐՎԱ ԲԱՆԿԻՐ Սամվել Ճզմաչյան
  • ՏԱՐՎԱ ԵԼՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ Ստեփան Ռոստոմյան
  • ՏԱՐՎԱ ՄԵԿԵՆԱՍ Ջերարդ ԳաֆէսՃեան
  • ՏԱՐՎԱ ԲԱՐԵՐԱՐ Ռալֆ Յիրիկյան
  • ՏԱՐՎԱ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺԻՇՏ Էդուարդ Թոփչյան
  • ՏԱՐՎԱ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԿԱՏԱՐՈՂ Աննա Մայիլյան
  • ՏԱՐՎԱ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂ Գևորգ Հակոբյան
  • ՏԱՐՎԱ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ Ռոբերտ Ամիրխանյան
  • ՏԱՐՎԱ ԵՐԳՉՈՒՀԻ Սիրուշո
  • ՏԱՐՎԱ ԵՐԳԻՉ Ռազմիկ Ամյան
  • ՏԱՐՎԱ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ Դորիանս
  • ՏԱՐՎԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆ Գևորգ Ալթունյան
  • ՏԱՐՎԱ ՀԱԳՈՒՍՏԻ ԴԻԶԱՅՆԵՐ Արևիկ Սիմոնյան
  • ՏԱՐՎԱ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԻՆ Վալերի Գործունյան
  • ՏԱՐՎԱ ԳՈՐԾԱՐԱՐ Սամվել Կարապետյան
  • ՏԱՐՎԱ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉ Գևորգ Գևորգյան
  • ՏԱՐՎԱ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ Վիգեն Չալդրանյան
  • ՏԱՐՎԱ ԿԻՆՈ / ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ Նազենի Հովհաննիսյան
  • ՏԱՐՎԱ ԿԻՆՈ / ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԴԵՐԱՍԱՆ Միքայել Պողոսյան
  • ՏԱՐՎԱ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Արմեն Խանդիկյան
  • ՏԱՐՎԱ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ Վարդան Պետրոսյան
  • ՏԱՐՎԱ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐՏԻՍՏՈՒՀԻ Աննա Էլբակյան,
  • ՏԱՐՎԱ ԴԻԶԱՅՆԵՐ Գագա Ամատունի
  • ՏԱՐՎԱ ԳՐՈՂ Պերճ Զեյթունցյան
  • ՏԱՐՎԱ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ Էմիլ Գազազ
  • ՏԱՐՎԱ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ Նազենի Հովհաննիսյան
  • ՏԱՐՎԱ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ Եգոր Գլումով,
  • ՏԱՐՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁ Ջիվան Գասպարյան
  • ՏԱՐՎԱ ՄԵԴԻԱԴԵՄՔ Սիրուշո
  • ՏԱՐՎԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ Լևոն Արոնյան
  • ՏԱՐՎԱ ՄԱՐԶԻԿ Տիգրան Մարտիրոսյան
  • ՏԱՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Գագիկ Ծառուկյան
  • ՏԱՐՎԱ ՖՈՒՏԲՈԼՒՍՏ Հենրիկ Մխիթարյան
  • ՏԱՐՎԱ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ Արթուր Ջանիբեկյան
  • ՏԱՐՎԱ ԳԻՏՆԱԿԱՆ Հայկ Դեմոյան
  • ՏԱՐՎԱ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԴԵՄՔ Արամ Սարգսյան, MP3

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Տարվա  ՄԵԿԵՆԱՍ հատուկ մրցանակ մշակութային ներդրման համար Ռիտա Սարգսյան
Տարվա ԲԱՐԵԳՈՐԾ հատուկ մրցանակ Ռուսաստանի Հայերի միության 10-ամյակի առիթով Արա Աբրահամյան
Տարվա ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ հատուկ մրցանակ Կոմիտասի անվան պետական լարային քառյակ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ
1.    Մարատ Հայրապետյան
2.    Ռազմիկ Ամյան
3.    Ժորա Սարկիսյան, Անուշ Նիկողոսյան, Շոպեն, Բրամս
4.    Հենրիետա Արուտյունովա, Արթուր Ավանեսով, «Թանկա» վոկալ շարք
5.    Արթուր Զաքյան, «Սպիտակ տեսիլքներ»

ՎԻԴԵՈՈՒՂԵՐՁՆԵՐ
1.    Վիգեն Չալդրանյան
2.    Ջիվան Գասպարյան
3.    Արմեն Ջիգարխանյան
4.    Էմիլ Գազազ
5.    Աբրահամ Ռուսսո` բարեմաղթանքի խոսք

Newsletter

Get all latest updates on video & audio premieres and more.

Take Part

We are open to any input. Wishing to contribute interesting news, celeb gossip, lyrics & more? We'd love for you to join us.

E-Mail us: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. to jump in.
Twitter: @hayfanat tag with #takepart